
IMPACT Solutions խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 2015 թ. ոլորտի երկու փորձառու մասնագետների կողմից: Միաժամանակ, սկսած 2000թ. մեր թիմը խորհրդատվական և տաղանդների զարգացման ծառայություններ է մատուցել ՀՀ -ում և արտերկրի մի շարք երկրներում։ Մենք համագործակցում ենք բիզնես, հանրային, համայնքային և ՔՀԿ կազմակերպությունների հետ՝ տրամադրում ենք մեր հաճախորդների զարգացմանն ու վերափոխմանն ուղղված խորհրդատվություն և ծարունակական կրթության ծառայություններ: Մշտապես հիմնվելով յուրաքանչյուր պատվիրատուի կարիքի վրա, մշակում ենք անհատական, լավագույն ազառաջատար փորձի վրա հիմնված լուծումներ՝ ձգտելով խնդիրների համակարգային լուծման և ապահովել կայուն դրական ազդեցություն։
Հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցություն հաստատելու մեր մոտեցումը հնարավորություն է տալիս գնահատել տրամադրված ծառայությունների ազդեցությունը և մշտապես աշխատել արդյունավետության բարձրացման, կատարողականի բարելավման ու առավել նպաստավոր աշխատանքային մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ:
Մեր առաջատար խորհրդատուները

Մաննիկ Սահակյան
Միջազգայնորեն հավատարմագրված Կառավարման խորհրդատու՝
ավելին քան 20 տարվա խորհրդատվության, տաղանդների զարգացման փորձառությամբ:
Վերապատրաստել է ավելի քան 1000 մասնագետ սպասարկման, վաճառքի, մարքեթինգի, բիզնես դասընթացավարների վերապատրաստման և այլ ոլորտներում՝ շարքային աշխատողից մինչև ղեկավար: